«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր մրցանակակիրը հայտնի է 1 օգոստոսի 2017 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությունը։ Սամմիթի գլխավոր գործընկեր Ամերիաբանկը շնորհել է նաև Big Battle-ի գլխավոր մրցանակը: Ժյուրիի քվեարկության միաձայն արդյունքով հաղթող է ճանաչվել ANIX ստարտափը: Հաղթող թիմը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր: Սամմիթը հյուրընկալել էր ավելի քան 1000 մասնակից և հյուր, որոնց թվում էին 100 ստարտափ և ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլոք։ Մրցութային 3 օրվա ընթացքում անցկացվել է 7 մրցույթ, մասնակից ստարտափներից 18 թիմ արժանացել տարբեր մրցանակների: Դրամական մրցանակներից բացի մի շարք մասնակիցներ են ստացել նաև խորհրդատվական ծառայության մատուցման և վերապատրաստումների հրավերներ:
Սամմիթի ընթացքում կազմակերպվել են տարբեր դասախոսություններ, գործել է նաև CampFire Talks ձևաչափը, որին մասնակցել է նաև Ամերիաբանկը, մասնավորապես` Ամերիաբանկի Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպե՞ս կարող են ընկերությունները կազմակերպել էլեկտրոնային առևտուր: Յոթօրյա տևողությամբ Սամմիթի մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել նոր ընկերներ, ստեղծել գործընկերական հարաբերություններ, հարստացնել գիտելիքները և վայելել հանգիստը Սևանի ափին: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |