Շամիրամում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորները 7-ն են 1 օգոստոսի 2017 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրա կրակելու հետևանքով զոհերից բացի ոչ թե 5, այլ 8 վիրավոր կա։ Վիրավորներից 2-ը սեփական միջոցներով տեղափոխվել են Երևան` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից 1-ի կյանքը չի հաջողվել փրկել: Վիրահատության ժամանակ նա մահացել է: Մյուս վիրավորի վիճակը կայուն է: Ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը, 6 վիրավոր տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բոլորին ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բժշկական անհետաձգելի օգնություն: Նրանցից 3-ը, առավել ծանր վիճակում գտնվող, Աշտարակի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս 3-ը շարունակում է բուժումը Աշտարակի բժշկական կենտրոնում: Ունեն վերջույթների հրազենային վնասվածքներ, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության, կյանքին վնաս չսպառնացող: «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ տեղափոխված 3 վիավորից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ինը` ծանր: Այս պահին վերջինիս վիրահատում են: Միջադեպի արդյունքում զոհերի թիվը հասել է 4-ի․ 7-ը վիրավոր են։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին |