Հունաստանի վարչապետը վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ կմեկնի Թուրքիա պաշտոնական այցով

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Հունաստանի վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսը մեկնում է Թուրքիա պատմական պաշտոնական այցով, որն առաջինը կլինի վեջին կես դարում: «Ես կլինեմ առաջին հույն վարչապետը, որը կայցելի Թուրքիա 48 տարվա ընդմիջումից հետո: Թուրք վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու ես հնարավորություն կունենանք կենտրոնանալու հունա-թուրքական հարաբերությունների եւ դրանց ապագայի վրա»,-հայտարարել է Կարամանլիսը:



Նրա կարծիքով, ժամանակն է գործողություններ ձեռնարկել խթանելու համար երկկողմ հարաբերությունների զարգացումը: Ընդ որում, ըստ հունական կառավարության ղեկավարի, առկախ են մնում երկկողմ հարաբերությունների լուրջ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Օրինակ, հարկավոր է գտնել կիպրական խնդրի կենսունակ լուծում երկհամայնքային, երկու գոտուց կազմված դաշնության համար: Անդրադառնալով ԵՄ-ի անդամ դառնալու Թուրքիայի հեռանկարներին, վարչապետն ընդգծել է, որ եթե Թուրքիան լիովին կատարի անդամ երկրներին առաջադրվող Եվրամիության պահանջները, ապա դա կհանգեցնի նրա լիակատար անդամակցությանը: Անկարան պետք է կարգավորի իր հարաբերությունները Կիպրոսի հետ եւ ճանաչի այն»,-ասել է Կարամանլիսը, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---