ՀՀ-ն հաջողություն ունի սելեկտիվ աբորտների դեմ պայքարում 1 օգոստոսի 2017 - 18:00 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին կիսամյակում նորածինների սեռերի համամասնությունը ՀՀ-ում եղել է 100 աղջիկ-110 տղա՝ 2014-2015թթ. 100 աղջիկ-114 տղա, և 2016-ի 100 աղջիկ-112 տղա համամասնության դիմաց։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Գիտնականները նորմալ են համարում նորածինների համամասնության 100 աղջիկ-105 տղա հարաբերակցությունը (104-107 տղա՝ որոշ երկրներում)։ Փաստացի, եթե 2014-ին ՀՀ-ն գերազանցել էր նորմը մոտ 9 տղայով, 2017-ի առաջին եռամսյակում ցուցանիշը նվազել է մինչև 4 տղա։ Փաստորեն, սելեկտիվ աբորտների պատճառով նորմալ համամասնության խախտված ցուցանիշը 3 տարում նվազել է 44%-ով։ Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ականներին, իսկ 2008-2012թթ. այն, հասնելով վտանգավոր սահմանագծի, դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։ ՄԱԿ-ի կառույցները Հայաստանը գնահատել են որպես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման գործում մեծ ջանքեր գործադրած և արագ առաջընթաց արձանագրած երկիր, նշվում է հաղորդագրությունում։ «Միաժամանակ շարունակվում է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը», որում ընդգրկվել են նաև միջազգային կառույցներ («Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Փրկեցեք երեխաներին», «Վորլդ Վիժն») և տեղական հասարակական ու համայնքային կազմակերպություններ», - ասվում է հաղորդագրությունում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |