ՌԴ ներկայացուցչի հետ սկանդալից հետո «Եվրատեսիլի» կանոնակարգը փոփոխվել է

ՌԴ ներկայացուցչի հետ սկանդալից հետո «Եվրատեսիլի» կանոնակարգը փոփոխվել է

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպիչները փոփոխություններ են կատարել միջոցառման կանոնակարգերում Ռուսաստանի հետ կապված սկանդալից հետո, երբ երկիրը որոշել էր Կիև երգչուհի Յուլիա Սամոյլովային ուղարկել, ում արգելել էին մուտքը Ուկրաինա: Այդ մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության կայքում:

«Անկասկած, Կիևում անցած «Եվրատեսիլը» ստվերեցին որոշ անցանկալի իրադարձություններ, որոնցից շատերը քիչ էր մնում բերեին նրան, որ մրցույթը տեղափոխվեր այն ընդունող Ուկրաինայի սահմաններից դուրս»,- ասվումէ հայտարարության մեջ:

Գալիք մրցույթների կանոնակարգերում, մասնավորապես, հետևյալ փոփոխությունն է արվելու. ըստ նոր օրենքների, ազգային հեռարձակողները չեն կարողանա իրենց պատվիրակություններում ընդգրկել մարդկանց, որոնց համար մուտքը երկիր, որտեղ մրցույթն անցկացվելու է, արգելվում է:

Փոփոխությունները վերաբերվում են նաև «Եվրատեսիլին» պատրաստվելու ժամանակացույցին՝ այժմ Միությունն իրավասու է լինելու ուշացումների դեպքում մրցույթի անցկացման իրավունքը փոխանցել այլ հեռարձակողի:

Եվրոպական հեռարձակողների միությունում նշել են, որ մրցույթի «ամենատհաճ խնդիրն» այս տարի դարձավ ՌԴ ներկայացուցիչ Յուլիա Սամոյվոլային երկիր մուտքից զրկելը, քանի որ նա Ղրիմի՝ ՌԴ-ին միանալուց հետո այցելել էր այնտեղ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---