Պողոս Գալստյանը Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ կնշանակվի

Պողոս Գալստյանը Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ կնշանակվի PanARMENIAN.Net -

Մոսկվայի «Արարատի» նոր մարզիչ է դառնալու Պողոս Գալստյանն, ով նախկինում Եկատերինբուրգի «Ուրալն» է մարզել։

Այս մասին է գրում «Բոմբարդիրը»՝ նշելով, որ թիմի նպատակն է մաքսիմալ կարճ ժամկետներում ՌԴ Պրեմիեր-լիգա դուրս գալը։

Գալստյանը լքել է «Ուրալը»՝ նշելով, որ այլ ակումբից առաջարկ ունի։

Իր մարզչական կարիերայի մեծ մասը նա անցկացրել է օգնականի դերում։

Գալստյանը խաղային կարիերայի ընթացքում «Արարատի» կազմում ավելի քան 100 հանդիպման է մասնակցել։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---