23 հունվարի 2008 - 15:07 AMT
Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում որքան միջոց է հատկացնելու պաշտպանական նպատակների, որքան` այլ կարիքների համար
Այն կարծիքը, թե երկրի անվտանգության աստիճանը կախված է նրա ունեցած տանկերի եւ ինքնաթիռների քանակից, հնացել է: Անվտանգության ապահովումը 21-րդ դարում առավել բարդ հարց է, որը համալիր մոտեցում է պահանջում: Այդ մասին հայտարարել է բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամութը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում այն ուղիները, ըստ իր իրավունքի եւ պարտքի, որոնք անհրաժեշտ են սեփական պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար: «Ուստի ոչ ոք չի քննադատում Ադրբեջանին նման գործողությունների համար: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում թե որքան միջոց է հատկացվելու պաշտպանական նպատակների, որքան` այլ կարիքների համար: Երկարաժամկետ ապագայում Ադրբեջանի անվտանգությունը կախված չէ նրանից, թե որքան տանկեր ու ինքնաթիռներ ունի երկիրը, այլ իր հարեւանների հետ հարաբերություններ հաստատելու կարողությունից եւ նրանից, թե կարողանում է նա ապահովել որպեսզի երկրի բնակչության բոլոր շերտերը պատշաճ կերպով ինտեգրված լինեն հասարակության մեջ»,-նշել է Սամութը, գրում է Day.az-ը: