Ապօրինի ծառահատումների դեպքով քրեական գործ է հարուցվել

Ապօրինի ծառահատումների դեպքով քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին Մարալիկ քաղաքում հայտնաբերվել և Շիրակի մարզի ոստիկանության Անիի բաժին է տեղափոխվել վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենա։

Դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում վարորդի և մի քանի այլ անձանց տրված բացատրություններից, ներկայացված ապրանքների մատակարարման հարկային հաշվի և դրամարկղային մուտքի օրդերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ս. Կ.-ն 18.07.2017 թվականին «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Լալվար անտառտնտեսություն» մասնաճյուղից գնել է կաղնի տեսակի վառելափայտ՝ Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակչի միջոցով բեռնատար ավտոմեքենայով Լոռու մարզի Վահագնի գյուղ տեղափոխելու համար:

Սակայն վառելափայտով բարձված ավտոմեքենան, 18.07.2017 թվականին լրացված փաստաթղթերով, օրեր անց հայտնաբերվել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Բացի դրանից պարզվել է, որ տվյալ ավտոմեքենայում բարձված է եղել ոչ միայն կաղնի, այլ նաև բոխի տեսակի ծառից ստացված վառելափայտ:

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի համապատասխան հրամանի հիման վրա գնահատվել է սույն իրավախախտման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---