Ծխախոտի ակցիզը ՀՀ-ում ամեն տարի կբարձրանա 15%-ով 2 օգոստոսի 2017 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքով Եվրասիական տնտեսական միությունում իրականացվող՝ ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման քաղաքականության ներքո՝ մինչև 2021 թվականը, տարեկան 15%-ով շարունակաբար բարձրացվելու են ծխախոտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս մասին ասվում է Կառավարություն ներկայացվելիք ծխելու դեմ պայքարի ռազմավարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ ռազմավարությունը նպատակ ունի տարեկան 1,5-2%-ով նվազեցնել երկրում ծխողների քանակը, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխողների թիվը կրճատել 10%-ով, նվազեցնել երկրորդային ծխի ազդեցությունն, ինչի հետևանքով արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացությունը կկրճատվի 5%-ով: 2005-ի տվյալներով, ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29.0 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց` 60.5 և կանանց 2.2 տոկոսը: Ընտանիքների 53.1%-ը նշել են, որ տան պայմաններում նրանք գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ։ Կարդացեք նաև այն մասին, որքան փող է պտտվում ՀՀ ծխախոտի շուկայում, ինչպես են պայքարում ծխելու դեմ աշխարհի այլ երկրներում ու մասնակցեք PAN-ի հարցմանը՝ ծխելու դեմ ՀՀ-ում կտրուկ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |