Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին մոմավառություն կանցկացվի

Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին մոմավառություն կանցկացվի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին, ժամը 19:30 Ազատության հրապարակում «Եզդիների ազգային միությունը» եւ «Եզդիների ազգային կոմիտեն» անցկացնում են մոմավառություն ՝ ի հիշատակ 2014թ եզդիական Սինջար շրջանում սկսված եւ մինչ այսօր շարունակվող ցեղասպանության:

Եզդիների նկատմամբ կատարվող ցեղասպանության հետևանքով մինչ այսօր սպանվել են 20 000 եզդի, 6000 եզդի կանայք եւ երեխաներ գտնվում են գերևարության մեջ , 600 000 եզդի հայրենազրկվել է:

2014 թ օգոսոտոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքյան Քրդստանի ռեգիոնալ կառավարության թողտվությամբ հարձակվեց եզդիական Սինջար շրջանի վրա ՝ եզդիների հայրենիքում ցեղասպանության ենթարկելով վերջիններիս:

Չնայած երեք տարի է անցել ` եզդիների ցեղասպանությունը մինչ այժմ էլ շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---