Խմելու ջրի սակագինը կարող է բարձրանալ. «Վեոլիա ջուրը» կդիմի ՀԾԿՀ 3 օգոստոսի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջիկայում մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար։ Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը, սակայն, չի մանրամասնել, թե երբ են հայտ ներկայացնելու և ինչպես են հիմնավորելու սակագնի վերանայման անհրաժեշտությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ 2017-ի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինն արդեն բարձրացել էր Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար, հասնելով 180 դրամի՝ 1 խմ-ի դիմաց։ Տվյալ սակագինը սահմանվել էր 1 տարի ժամկետով: Նախորդ տարեվերջին ՀԾԿՀ-ն հանրապետության ջրային համակարգի վարձակալության արտոնագիրը 15 տարով հանձնել էր «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագին հաստատելով։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |