23 հունվարի 2008 - 16:21 AMT
Թուրքիան կրկին արգելել է YouTube-ը
Թուրքիան կրկին արգելել է YouTube-ը, քանի որ այդ կայքէջում հայտնվել է տեսահոլովակ, որը «վիրավորում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին»` Թուրքիայի հանրապետության հիմնադրին: Կայքը փակվել է Անկարայի դատարանի որոշմամբ հունվարի 17-ին: Անցյալ տարվա մարտին թուրքական դատարանը նորից էր արգելել Թուրքիայում YouTube-ի տարածումը, որը պատկանում է Կալիֆորնիայում գտնվող Google Inc ընկերությանը, հաղորդում է AP-ն:
AP-ն հիշեցնում է, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, ինչպես նաեւ «թուրքական ազգային ինքնությանն անպատվելու» համար քրեական հետապնդման են ենթարկվում թուրք գրողներն ու գիտնականները, մասնավորապես, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը: