Իրանը $370.000 կծախսի երկրի հայկական եկեղեցիները վերականգնելու վրա

Իրանը $370.000 կծախսի երկրի հայկական եկեղեցիները վերականգնելու վրա

PanARMENIAN.Net - Իրանում զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակում երկիրը $370.000 է հատկացրել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական եկեղեցիները վերականգնելու համար:

Ինչպես հայտնում է «Իրանն այսօր»-ը, այդ մասին տեղեկացրել է Մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության կազմակերպության փոխղեկավար Մոհամադ-Հասան Թալեբիանը:

«Անհրաժեշտ է պահպանել պատմական եկեղեցիների տեսքը, դրա համար էլ Մշակութային ժառանգության կազմակերպությունը փորձում է հասարակության ուշադրությունը դարձնել դրանց՝ կրոնական արարողություններ կազմակերպելով ու վերականգնման նախագծեր իրականացնելով»,- ասել է Թալեբիանը:

Պաշտոնյան այդ հայտարարությունն արել է հայկական Սբ Թադեի վանք այցելության ժամանակ:

Կազմակերպության պլաններում է նաև 450 հայկական ու 150 ասորական եկեղեցի գրանցել:

2008-ին Սբ Թադեի վանքը Սբ Ստեփանոսի վանքի ու Ձորձոր մատուռի հետ համատեղ ընդգրկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում «Իրանի հայկական եկեղեցիները» անվամբ: ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների խոսքով, այս կառույցներն ընդգծում են հայկական ավանդույթների հզորությունն ու ուժը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---