«ՄՅՈՒ»-ն առաջադրել է Մխիթարյանին, Պոգբային ու Իբրահիմովիչին Եվրոպայի լիգայի լավագույն խաղացողի կոչմանը

«ՄՅՈՒ»-ն առաջադրել է Մխիթարյանին, Պոգբային ու Իբրահիմովիչին Եվրոպայի լիգայի լավագույն խաղացողի կոչմանը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» նոմինացրել է Հենրիխ Մխիթարյանին, Պոլ Պոգբային ու Զլաթան Իբրահիմովիչին Եվրոպայի լիգայի լավագույն խաղացողի կոչմանը։Այս մասին է հայտնում ակումբի պաշտոնական կայքը։

Պոգբան ու Մխիթարյանը դարձել են Եվրոպայի լիգայի եզրափակիչում Ամսթերդամի «Այաքսի» դարպասը խփած 2 գոլի հեղինակը։

Իբրահիմովիչն ու Մխիթարյանը վեցական գնդակ են խփել Եվրոպայի լիգայի վերջին խաղաշրջանի ընթացքում։

Ընդ որում, Իբրահիմովիչը վաղաժամ լքել էր պայքարն «Անդերլեխթի» հետ հանդիպման ընթացքում ստացած ծանր վնասվածքի պատճառով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---