ԵԽԽՎ-ն ցավում է Կոսովոյի կարգավիճակի հարցում անորոշության համար

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձեւ է ընդունել Կոսովոյի հարցով, որում ցավով է նշել Կոսովոյի կարգավիճակի անորոշության մասին եւ կոչ է արել Եվրախորհրդի անդամ-երկրներին ապահովել մարդու իրավունքներն ու անվտանգությունը` ինչպիսի որոշում էլ ընդունվի ապագայում: «Վեհաժողովը խորապես ցավում է, որ տվյալ փուլում որեւէ փոխադարձ ընդունելի որոշում չի գտնվել»,- նշվում է բանաձեւում` ընդունված ԵԽԽՎ-ի կողմից երեքշաբթի երեկոյան:



Բանաձեւը ընդունվել է հաշվի առնելով ռուսական կողմի ուղղումները: ԵԽԽՎ անդամների խմբի, այդ թվում Կոնստանտին Կոսաչեւի եւ Միխայիլ Մարգելովի կողմից ընդգրկված ուղղումը խոսում է բանակցությունների շարունակության անհրաժեշտության մասին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւի հիման վրա շուտափույթ փոխզիջում գտնելու նպատակով: Արդյունքում 6-րդ պարագրաֆն ընդունվել է ուղղումների հեղինակների խմբագրությամբ: Միեւնույն ժամանակ, ԵԽԽՎ հանձնարարականների նախագծի հարցով քվեարկությանը ուղղում է ընդունվել, որի դեմ հանդես էր գալիս Կոսաչեւը: Դրանում խոսքը գնում է Կոսովոյում Եվրամիության իրավապահ առաքելություն սկսելու մասին:



Ընդհանուր առմամբ, բանաձեւը բավական զուսպ ստացվեց: «Այս ժամանակաշրջանում անցնող երկխոսությունը բավական օգտակար էր, քանի որ թույլ տվեց պարզել համաձայնության պատրաստության մակարդակը, այդ թվում ազգային փոքրամասնությունների, մշակութային կամ կրոնական ժառանգության պաշտպանության եւ ապակենտրոնացման հարցերով,- ասվում է փաստաթղթում:- Սակայն կողմերի դիրքորոշումները կարգավիճակի հարցով անփոփոխ են մնացել»: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ կարգավիճակի հարցով կարգավորման բացակայությունը «անորոշություն է ծնում, որը խանգարում է տարածաշրջանի կայունացմանը»:



«Վեհաժողովը համառորեն կոչ է անում շահագրգիռ կողմերին պատասխանատու գործել, չխախտել իր խոստումը, ցանկացած պայմաններում խաղաղություն եւ երկխոսություն պահպանել եւ ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից եւ բռնության սադրանքներից»,- նշվում է բանաձեւում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---