Ջոզեֆ Քրոուլին նորից կոչ է արել Անկարային արգելել 301-րդ հոդվածը

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլին կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին հարգանքի տուրք մատուցել 2007 թվականի հունվարի 19-ին սպանված «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին` Անակարայի վրա ճնշում գործադրելով, որպեսզի վերջինս արգելի Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը: «Փորձագետները գտնում են, որ Հրանտ Դինքի դատապարտումը 301-րդ հոդվածով դարձավ ծայրահեղ ազագայնականների Հրանտի Դինքի դեմ ուղված գործողությունների սկիզբը, որը եւ հանգեցրեց նրա սպանությանը»,- ասել է Քրոուլին, հավելելով, որ այսօր եւս Թուրքիայի քաղաքացիները ապրում են` վախենալով այդ հոդվածից: «301-րդ հոդվածով հետապնդվում է նաեւ Հրանտ Դինքի որդին, ով հրապարակել է իր հոր հարցազրույցը: Այդ ամենը իրական ժողովրդավարության դրսեւորում չէ, այլ հատուկ է տոտալիտար պետությանը, եւ դա այն Թուրքիան չէ, որը հանդիսանում է ԱՄՆ դաշնակիցը»,- ընդգծել է կոնգրեսականը:



«Առանց փոփոխությունների մնացած եւ չարգելված 301-րդ հոդվածը ցուցադրում է, որ հայերն ու այլ փոքրամասնությունները, ովքեր ապրում են Թուրքիայում, վտանգի են ենթարկվում: Մենք շնորհակալ ենք կոնգրեսական Քրոուլիին, որ նա կողմ է հանդես եկել Կոնգրեսի 102-րդ բանաձեւի ընդունմանը, որը դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը: 102-րդ բանաձեւը ապացուցում է, որ ԱՄՆ-ն դեմ են հանդես գալիս խոսքի ազատությանը»,- ասել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---