ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28%-ով

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1.373.856 մարդ, որը 28%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տարվա հուլիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 270.751 մարդ՝ 19%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

Հունվար-հուլիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 24.7% աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 12.708 տոննա ապրանք, որը 59.7%-ով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9.098 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15.063%-ով:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին ուղևորահոսքը 526.6%-ով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24.2%-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---