
Օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում բարձր ջերմային ֆոնը չի նվազի. Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան շոգ և բարձրհրդեհավտանգ իրավիճակ:
ԱԻՆ փոխանցմամբ, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 9-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է արևահարության պատճառ դառնալ: Հանրապետության տարածքում օգոստոսի 9-13-ը տեղումներ չեն սպասվում: