Հայաստանում կարող է աղբի վերամշակման գործարան կառուցվել

Հայաստանում կարող է աղբի վերամշակման գործարան կառուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Global Reserves Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդը քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն և հետևողականորեն իրականացնելու է այն: Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու ընկերության շահագրգռվածությունը և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն:

Ռոբերտ Ուիթֆիլդը վարչապետին է ներկայացրել իր գլխավորած ընկերության գործունեությունն աղբի վերամշակման ոլորտում: Կողմերը պայմանավորվել են ծրագրի ուղղությամբ նախնական գնահատական կազմելու նպատակով առաջիկայում իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, այնուհետև դրանց հիման վրա շարժվել առաջ:

Հայաստանում մոտ 400-500 գրանցված աղբավայր կա: Այժմ գույքագրվում են առավել խոշոր աղբավայրերն ու տարբեր միջոցառումներ իրականացվում: Պետք է որոշվի, թե գործող աղբավայրերից որ 100-200-ը կարող են օգտագործվել: Ապագայում երկրում 5-6 խոշոր աղբավայր կմնա, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---