Ստամբուլի դատարանը քրեական գործ է հարուցել «Ակոս» թերթի աշխատակիցների դեմ

PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլիի շրջանի դատախազությունը գործ է հարուցել հայ-թուրքական «Ակոս» թերթի աշխատակիցների դեմ` դատարանի որոշումը քննադատելու համար: Դատախազությունը դատապարտել է Սարգիս Սերոբյանին եւ Արիս Նալջրիին 4,5 տարվա ազատազրկման: Այդ պահանջի համար հիմք է ծառայել թերթի խմբագիր, Հրանտ Դինքի որդուն` Արատ Դինքին եւ պատասխանատու քարտուղար Սարգիս Սերոբյանին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով դատապարտելու որոշման դեմ հրապարակումը, գրում է «Միլիեթ» թերթը:



2007 թվականի հոկտեմբերին Շիշլիի դատարանը մեկ տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել Արատ Դինքին եւ Սարգիս Սերոբյանին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---