«Նաիրիտի» վերագործարման հարցն օրակարգում է

«Նաիրիտի» վերագործարման հարցն օրակարգում է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ու EU-ASIA Business Finance Centre կորպորացիան կստորագրեն «Նաիրիտ» գործարանի վերագործարկման գործընթացի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես հայտնում է Arka գործակալությունը, «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը հայտնել է, որ հարցի շուրջ բանակցությունները վարվում են մոտ 1 տարի։

Հոլդինգի անգլիացի ներկայացուցիչ Գարի Նեվիլն, իր հերթին, հասկացրել է, որ գործարանի վերագործարկումը մեկ օրվա գործ չէ։ «Ազատության» հաղորդմամբ, նա հույս է հայտնել, որ համաձայնագիրը կկնքվի մոտ օրերին, «ու դա կլինի այս երկար գործընթացի առաջին քայլը»:

Կարեն Իսրայելյանը նշել է նաև, որ գործարանի աշխատակիցների առջև ունեցած պարտքերի մասին խոսք գնալ չի կարող։ «Ներդրողները չեն կարող վճարել պարտքերն ուրիշների փոխարեն։ Հարցը պիտի լուծի կառավարությունը», - նշել է նա։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---