Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել դանիացի Յան Պոուլսենը24 հունվարի 2008 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ է դարձել Յան Պոուլսենը, որի պայմանագիրը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքվել է մինչեւ 2010 թվականի մայիսը: 61-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինեց Յան Պորտերֆիլդին, որի վախճանից հետո ազգային թիմը ժամանակավորապես գլխավորում էր Վարդան Մինասյանը: Միաժամանակ Պոուլսենը նշանակվել է Հայաստանի բոլոր հավաքականների տեխնիկական տնօրենի պաշտոնում: Ընդ որում նա Հայաստանում մարզչական կադրերի պատրաստման ծրագրի շրջանակներում կզբաղվի նաեւ երկրում համապատասխան դասընթացների կազմակերպմամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացած մամլո ասուլիսում նոր մարզիչը հայտարարել է. «Ես երկու խաղ եմ դիտել Հայաստանի հավաքականի մասնակցությամբ: Ավելի մոտիկից թիմի եւ առանձին ֆուտբոլիստների հետ կծանթանանք մարզումների ժամանակ: Մեր նպատակն է լավ արդյունքների հասնել որակյալ ֆուտբոլի օգնությամբ»: Թիմի անդամների հետ անձնապես ծանոթանալու առաջին հնարավորությունը Պոուլսենը կունենա փետրվարի սկզբին, երբ հայկական թիմը մասնակցի Կիպրոսում կայանալիք միջազգային մրցաշարին, որտեղ դաշտի տերերից բացի ներկայացված կլինեն նաեւ բելառուսներն ու իսլանդացիները: 1992 թվականին Պոուլսենը որպես գլխավոր մարզչի օգնական օգնեց դանիացիներին հաղթել Եվրոպայի առաջնությունում, որից հետո յոթ տարի աշխատեց իր երկրի երիտասարդական հավաքականի հետ: Որոշ ժամանակ Սինգապուրի ազգային հավաքականում աշխատելուց հետո, նա հետագայում Հորդանանի պատանեկան հավաքականի (մինչեւ 20 տարեկան) հետ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց, հաղորդում է uefa.com-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |