Արցախում հրամանատարական հավաքներ են անցկացվել

Արցախում հրամանատարական հավաքներ են անցկացվել

PanARMENIAN.Net - ՊԲ գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 7-ից 11-ը Արցախում հրամանատարական հավաքներ են անցկացվել: Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հավաքներն անցկացվել են համաձայն ՊԲ-ի 2017-ի ուս.տարվա պատրաստության պլանի:

Նշված օղակի սպայակազմի հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են մարտավարական կարևոր այս օղակի սպայակազմի առօրյա գործունեությանը, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթերի մշակման, ստորաբաժանումների ղեկավարման, համակողմանի ապահովման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:

Հնգօրյա հրամանատարական հավաքների ընթացքում իրականացվել են նաև խմբային վարժանքներ` գումարտակում կապի կազմակերպման, ինժեներական աշխատանքների պլանավորման և իրականացման, պաշտպանողական և հարձակողական մարտի նախապատրաստման և վարման, գումարտակի պաշտպանության շրջանի ուրվագծի մշակման թեմաներով: Հավաքների ղեկավարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հատկապես այն հարցերին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մարտական հերթապահությանը և ստորաբաժանումների մարտական պատրաստականությանը:

Սեմինար-պարապմունքների, ցուցադրական ու խմբային վարժանքների, և հավաքների պլանով նախատեսված մյուս միջոցառումների ընթացքում հաշվի են առնվել նաև 2017 թվականի առաջին ուսումնական փուլում նկատված թերություններն ու բացթողումները, այդ ուղղությամբ վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---