Թրամփը չի բացառել Վենեսուելայում ռազմական միջամտությունը12 օգոստոսի 2017 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ռազմական միջամտության դիմել Վենեսուելայում իրավիճակի կարգավորման համար։ «Վենեսուելան հեռու չէ, ու մարդիկ այնտեղ տանջվում են ու մահանում։ Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք դիմել ռազմական լուծումների», - նշել է նա, հայտնում է Reuters-ը։ Պենտագոնում հայտարարել են, որ Սպիտակ տան նման հանձնարարություն առայժմ չեն ստացել, սակայն պատրաստ կլինեն պաշտպանել ԱՄՆ շահերը։ Իր հերթին, Վենեսուելայի պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսն անվանել է Թրամփի հայտարարությունը գերագույն ծայրահեղականություն։ Վենեսուելայում մի քանի տարի է խորը տնտեսական ճգնաժամ է՝ ուղեկցված քաղաքական բախումներով, սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների դեֆիցիտով ու հանցավորության կտրուկ աճով։ Ընդդիմությունը պահանջում է նախագահ Մադուրոյի հրաժարականը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |