Իսրայելական ընկերությունը հրամայել էր աշխատակիցներին ԱԹՍ կիրառել հայերի դեմ Բաքվի պահանջով. Նրանք մերժել են

Իսրայելական ընկերությունը հրամայել էր աշխատակիցներին ԱԹՍ կիրառել հայերի դեմ Բաքվի պահանջով. Նրանք մերժել են

PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձել էր իսրայելցի օպերատորներին ներգրավել հայերի դեմ մահապարտ ԱԹՍ-ով գործողության մեջ ու ստացել ընկերության ղեկավարության համաձայնությունը, սակայն օպերատորները հրաժարվել են ենթարկվել պահանջնեին:

Ինչպես գրում է newsru.com-ը` հղում անելով Maariw-ին, միջադեպը տեղի է ունեցել 2017-ի հուլիսի սկզբերին. Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ մահապարտ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, երբ զինվորականները խնդրեցին ցուցադրել դրա հնարավորություններն իրական մարտական պայմաններում` հայերի դեմ գործարկելով: Բաքուն պատրաստվում էր ցուցադրել հարվածը եթերում` քարոզչական նպատակներով: ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնել է ու պահանջել նույնը դրոնների հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել պահանջները:

Որպես հետևանք, ԱԹՍ-ը կիրառել են ընկերության ղեկավարները. թիրախը խոցվել է, սակայն զոհեր չեն եղել:

Իսրայելցի հրահանգիչներից մեկն արդեն լքել է ընկերությունը, մյուսը պատրաստվում է դուրս գալ այնտեղից մոտ ժամանակներս:

Իսրայելական ընկերության ղեկավարությունը հերքել է հրապարակման` պատվիրակության ղեկավարության վերաբերյալ արված պնդումները, նշելով, որ կենդանի թիրախների վրա ցուցադրություն չի անում: Երկրի ՊՆ-ն հայտարարել է, որ ստուգում է հրապարակման մեջ հիշատակված տեղեկությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---