Դեռահասների հարձակմանն ենթարկված 20-ամյա հայազգի երիտասարդը մահացել է հիվանդանոցում

PanARMENIAN.Net - Մոսկվայի 50-րդ կլինիկական հիվանդանոցում սրտի շրջանում ստացած դանակի հարվածից վախճանվել է 20-ամյա հայազգի երիտասարդ Վլադիմիր Քարամջյանը: Մոսկվայի ավտո-ճանապարհային ինստիտուտի ուսանողի վրա հարձակումը կատարվել է հունվարի լույս 24-ի գիշերը Մեծ Ակադեմիական փողոցում: Քարամջյանն իր ծանոթ աղջկան է ուղեկցելիս եղել, երբ նրա վրա առանց որեւէ պատճառի հարձակվել են 12-18 տարեկան հինգ դեռահասներ: Հարձակվողներից մեկը դանակի հարված է հասցրել նրան սրտի շրջանում, որից հետո դեռահասները փախուստի են դիմել:



Կրիտիկական վիճակում երիտասարդին հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի ժամ շարունակ ապարդյուն պայքարում էին Վլադիմիր Քարամջյանի կյանքի համար: Անցած գիշեր նա մահացել է, այդպես էլ գիտակցության չգալով, հաղորդում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---