Հիլարի Քլինթոնը խոստացել է ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարելու մասին եւ խոստացել է ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Նյու Յորքից սենատոր ընտրված Հիլարի Քլինթոնը հայտարարել է թե էթիկան եւ ազգային ձգտումը ճշմարտությանը ստիպում են ԱՄՆ-ին իր ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության օգտին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ԱՄՆ Կոնգրեսի եւ ԱՄՆ նախագահի կողմից»,-ընդգծել է Քլինթոնը:



«ԱՄՆ հայերը ողջունում են սենատոր Քլինթոնին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հարցում իր հստակ դիրքորոշման մասին եւ նախագահական ընտրություներում հաղթելու դեպքում Ցեղասպանությունը ճանաչելու իր խոստման համար: Հիլարի Քլինթոնի հայտարարությունն արտացոլում է բոլոր այն հարցերը, որոնք հուզում են հայ համայնքին` Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացում եւ ղարաբաղյան խնդրի արդար եւ դեմոկրատական լուծում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---