Մոսկվայի դատախազությունը «թարմ հետքերով» որոնում է Վլադիմիր Քարամջյանի մարդասպաններին25 հունվարի 2008 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մամլո քարտուղար Գեւորգ Մինասյանը Վլադիմիր Էդուարդի Քարամջյանի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հանդիպել է Մոսկավյի դատախազությանը կից Քննչական վարչության Կոպտեւի շրջանի քննչական բաժնի քննիչի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունում, «զրույցի ժամանակ պարզվել է, որ հունվարի 23-ին ժամը 20:57-ին Մեծ Ակադեմիական փողոցի 20Բ տան մոտ սպանվել է 1987թ. ծնված ՌԴ քաղաքացի, հայազգի Վլադիմիր Քարամջյանը: Պարզվել է, որ հունվարի 23-ին ժամը 20:57-ին Մեծ Ակադեմիական փողոցի 20Բ տան մոտ նա հանդիպելու էր իր ընկերուհու հետ, որի հետ սովորում էր Մոսկվայի ավտո-ճանապարհային ինստիտուտում: Երբ նա սպասում էր իր ընկերուհուն, նրան են մոտցել անհայտ մարդիկ եւ դանակի երկու հարված հասցրել սրտի շրջանում: Հարձակվողները փախել են հանցագործության վայրից, իսկ Քարամջյանը, արյունաքամ լինելով, վազել է դեպի հարեւան տան մոտ գտնվող պահակակետը եւ օգնության կանչել: Որոշ ժամանակ անց Քարամջյանին ավոտմեքենայով տեղափոխել են 50-րդ կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է գիշերը 1:10-ին վիրահատությունից հետո: «Ներկայումս դատախազությունը «թարմ հետքերով» որոնում է Վլադիմիր Քարամջյանի մարդասպաններին: Դատախազությունը տարբեր վարկածներ է մշակում կատարվածի վերաբերյալ: Սակայն վկաների բացակայության պատճառով, որեւէ տվյալներ հանցագործների մասին չկան: Ներկայումս այդ հանցագործությունը, ինչպես նաեւ էթնիկ հայերի հանդեպ կատարված այլ հանցագործություններն անկախ նրանց քաղաքացիությունից, գտնվում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիվանագետների վերահսկողության տակ: Այս հանցագործության առումով մշտական կապ է հաստատվել դատախազության քննիչների հետ, հայազգի երիտասարդի հանդեպ կատարված հանցագործության մանրամասները պարզելու նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |