«Արևիկ» ազգային պարկում Ադրբեջանի կրակահերթից բռնկված հրդեհը մարվել է15 օգոստոսի 2017 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի: Ըստ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության, «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է: «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: Տարածքում հրդեհի բռնկման ռիսկերը ցածր են: «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի «Արևիք» մասնաճյուղի «Արևիկ» ազգային պարկում Ագարակի խաչից – «Կալպեկ ցուրտ աղբյուր» տարածքում օգոստոսի 14-ին 15.30-ին բռնկվել է հրդեհ` հակառակորդի արձակած կրակահերթից, որն ընդգրկել է 1.0 հա խոտածածկ և թփածածկ տարածք: ««Զանգեզուր»» կենսոլորտային համալիր»» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և Կարճևան համայնքի բնակիչների ուժերով հրդեհը 19.55-ին մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է: «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ–ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է: «Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |