Խոսրովի արգելոցում դեռ ծխացող օջախներ կան. ԻԼ-76-ը կշարունակի հետմարման թռիչքները18 օգոստոսի 2017 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում դեռ ծխացող օջախներ կան: ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։ Օգոստոսի 14-ի դրությամբ, Խոսրովի արգելոցում հրդերի դեմ պայքարում էր մոտ 1000 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ, ոստիկաններ ու մերձակա գյուղերի բնակիչներ։ Ավելի ուշՌԴ ԱԻՆ-ը հրդեհի դեմ պայքարի համար ՀՀ ԻԼ-76 օդանավ էր ուղարկել։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |