ՀՀԿ խոսնակ. Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից մեծ սպասելիքներ չկան18 օգոստոսի 2017 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեծ սպասելիքներ չունի սեպտեմներին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից: Այս մասին նա հայտարարել է ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո: «Շրջադարձային ակնկալիքներ չունեմ նախարարների հանդիպումից, որովհետև տեսանելի չեն կառուցողական միտումներ Ադրբեջանի կողմից: Որևէ մեկի համար կարծում եմ գաղտնիք չի լինի, որ Հայաստանի ԱԳ նախարարը պնդելու է հայկական դիրքորոշումը: Հայկական կողմի դիրքորոշումն էլ շատ հստակ է՝ պետք է անհապաղ իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- ասել է Շարմազանովը, մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով, առանց այդ վստահության մեխանիզմների ներդրման շատ բարդ է ակնկալել որևէ դրական առաջընթաց: Երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր՝Նյու Յորքում կայանալիք հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին բազմիցս խոսվել է՝ համապատասխան պայմաններ ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար: Կարդացեք նաև՝ Զախարովա. ԼՂ հիմնահարցը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |