ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեմ է ԵՄ խաղաղապահների տեղակայմանը Կոսովոյում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ դեռեւս չի կարող պաշտպանել Կոսովոյում Եվրամիության խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարը: Ելույթ ունենալով Սլովենիայում երկրի վարչապետ Յանեզ Յանշայի հետ բանակցություններից հետո` Պանի Գի Մունը ընդգծել է, որ միջազգային հանրությունը խորը հակասություններ ունի Կոսովոյի կարգավիճակի հարցով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Կոսովոյի ղեկավարությունը, որը ներկայացնում է տարածաշրջանի ալբանական մեծամասնությունը մտադիր է առաջիկայում հայտարարել Սերբիայի կազմից դուրս գալու մասին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ հարցով համաձայնություն չկա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---