Բեյրութի պայթյունի հետեւանքով տուժածների շարքում հայեր չկան

PanARMENIAN.Net - Երեկ Բեյրութի քրիստոնյա թաղամասում պայթյունի հետեւանքով 11 մարդ զոհվել է եւ ավելի քան 30-ը վիրավորվել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթկացին Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը, զոհվածների եւ վիրավորների շարքում հայեր չկան:



Ինչպես հաղորդում է Reuters-ը, պայթյունի նպատակն էր Լիբանանի անվտանգության ուժերի բարձրաստիճան աշխատակցի ավտոմեքենան: Լիբանանի իրավապահ մարմիններում առկա աղբյուրները հայտնում են, որ զոհվածների թվում էր նաեւ ոստիկանության սպա Վիսամ Էյդը, ով զբաղվում էր լիբանանցի քաղաքական գործիչների մահափորձերի հետաքննությամբ:



Մինչ դեռ, ըստ Շահան Կանդահարյանի, հունվարի 15-ին Բեյրութում ամերիկյան դեսպանատան մոտ պայթյունի հետեւանքով մեկ հայ վիրավորվել է եւ նյութական վնաս է հասցվել հայկական խանութին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---