Արցախում կիսամյակային ՏԱՑ-ն աճել է 15%-ով21 օգոստոսի 2017 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Արցախում 2017-ի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016-ի հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, այս տարվա մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։ 2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4 տոկոս: 2017թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2 դոլար կամ 1333.3 եվրո: ՀՆԱ-ի արձանագրված 14.9 տոկոս հավելաճի շուրջ 6.0 տոկոսային կետն ապահովել է հանքագործական արդյունաբերությունը եւ բացահանքերի շահագործումը, 2.6 տոկոսային կետը` ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը, 2.4 տոկոսային կետը` շինարարությունը, 2.1 տոկոսային կետը` էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |