Զերթունցյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 23-ին, վերջին հրաժեշտը՝ ամսի 24-ին22 օգոստոսի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին մահացած գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին` ժամը 18:00-ից 20:00-ն` Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին, Կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-ից 13:30-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Պերճ Զեյթունցյանը ծնվել է Ալեքսանդրիայում, 1948 թվականին հայրենադարձվել Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը, Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, Հայաստանի գրողների միության քարտուղարը։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |