ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տուն են կառուցում արդեն 149-րդ ընտանիքի համար23 օգոստոսի 2017 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» վեցամյա գործընկերության արդյունքը Շիրակի մարզում զգում է արդեն հինգերորդ, իսկ հանրապետությունում՝ 149-րդ ընտանիքը: Սարալանջում բնակվող Սիմոնյանները բնակարանաշինության ծրագրի շահառուներից են: Մինչև տարեվերջ, 60-ականներին կառուցված կիսախարխուլ երեք սենյականոցի փոխարեն, ընտանիքը կունենա քարաշեն տուն՝ ընդլայնված մակերեսով. արդեն նաև խոհանոցով ու սանհանգույցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորները մասնակցել են Սիմոնյանների տան շինարարությանը: Մարզին բնորոշ՝ խստաշունչ ձմեռներով ուղեկցվող տարիների ընթացքում, Սիմոնյանները ստիպված են եղել ապրել եղանակային պայմաններից քայքայված, կաթացող տանիքի տակ, հին, փայտյա պատուհաններով և փտած ու խոնավ հատակով երեք սենյականոցում: Ծրագրի շահառու դարձած ընտանիքը վստահ է, որ դժվարությունները կմնան անցյալում. տխուր հիշողություններին կփոխարինի ապագայի հանդեպ լուսավոր հավատը: Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագրի հաջողությունը պատահական չէ. դրան նպաստում է գործակցող կողմերի անմիջական մասնակցությունը՝ շինարարական աշխատանքներին: Ընտանիքն զգում է ոչ միայն շինարարությունն օր առաջ ավարտելու նպատակով դրսևորվող ֆիզիկական աջակցություն, այլև՝ ապագայի հանդեպ լավատեսությամբ լցվելու հույս: «Անցած տարի, երբ մեր գյուղում տուն կառուցեցիք, երազում ու չէի հավատում, որ մի օր մեզ հետ էլ հրաշք կկատարվի: Երբեմն ավելի հեշտ է հիմքից տուն կառուցելը, քան հին տունը վերանորոգելը: Այնքան դժվար է հիվանդ պահել, երեխա մեծացնել՝ առանց տարրական հարմարությունների: Ճիշտ է՝ շինարարությունն ավարտին է մոտենում, բայց ես դեռ չեմ հավատում, որ դա մեզ հետ է կատարվում: Ասես երազ լինի. առանց ձեր օգնության, մեր ընտանիքն այդպես էլ չէր իմանա, թե ինչ է իսկական տունը»,- ասել է ընտանիքի մայրը, Դիանան: «Ամեն անգամ, երբ մասնակցում ենք շինարարական աշխատանքների, փորձում եմ զգալ ընտանիքի տրամադրությունը: Կառուցվող տան փոփոխութունն իր արտաքին տեսքով տեսանելի է բոլորին: Ինձ առավելապես հետաքրքրում է մարդկանց հոգու ներսում կատարվող փոփոխությունը. այն հույզերն ու ապրումները, որոնք շատ հաճախ դրսևորվում են զուսպ, հավաք, միայն աչքերի փայլով կամ լուսավոր ժպիտով: Հենց այդ փոփոխությունն էլ դրական լիցքեր է փոխանցում նրանց՝ թույլ տալով շտկել մեջքը: Ուզում եմ հույսից ծնված այդ վստահությունը տեսնել շատերի ընտանիքում: Հենց դրա համար էլ այստեղ ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հատկապես գյուղերում, ընտանիքի սոցիալական առանց այդ էլ ծանր վիճակն առավել տխուր է դառնում կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով: Օրվա հացի խնդրին ավելանում է անշուք միջավայրում երեխաներ մեծացնելու խնդիրը: Այս ծրագիրն ընտանիքներին օգնում է կառուցել ոչ միայն ապահով պատեր, այլև լավատեսություն՝ ապագայի նկատմամբ: Թոթափելով ամենածանր լուծը, ընտանիքները փորձում են եկամտի միջոց գտնել գյուղում և չլքել իրենց տունը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 25 մլն ՀՀ դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 333 մլն ՀՀ դրամի ներդրում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |