ԱՄՆ-ն փոխում է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ներկայացուցչին

ԱՄՆ-ն փոխում է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ներկայացուցչին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ավարտում է իր աշխատանքը պաշտոնում` տեղը զիջելով դիվանագետ Էնդրյու Շեֆերին:

Այս մասին է հայտարարել ինքը՝ Հոգլանդը, Վաշինգտոնում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Հոգլանդի խոսքով, Շեֆերը շատ փորձառու բարձրաստիճան ամերիկացի դիվանագետ է, որը վերջերս ծառայել է որպես միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար:

«Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ», - նշել է նա:

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն»,-ասել է նա
---