25 օգոստոսի 2017 - 12:59 AMT
Նոր բիզնես դասընթաց հյուրանոցային ոլորտի համար՝ ԱԿԲԱ բանկից

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականցվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը:

Հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի են ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և ներառել են տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները: Դասընթացներին մասնակցել է Սյունիքի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների մոտ 15 ներկայացուցիչ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից մինչև օրս կազմակերպված 53 դասընթացին մասնակցել է ավելի քան 650 ՓՄՁ ներկայացուցիչ մոտ 400 կազմակերպությունից: Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: