Խավիեր Սոլանա. Արեւմտյան Բալկանները, այդ թվում Կոսովոն, ապագայում լինելու են ԵՄ կազմում

PanARMENIAN.Net - «ԵՄ «Եռյակի» հանդիպման ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ Կոսովոյի կարգավիճակի հարցով: Կողմերից ոչ մեկը չի ցանկացել զիջումների գնալ: Դա, իհարկե, ցավալի է, քանի որ այդ հարցի կարգավորումը պայմանավորվածությունների ճանապարհով երկու կողմերի շահերից է բխում»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքկանության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Նրա խոսքերով, ԵՄ-ն եւս մեկ անգամ պնդում է, որ Կոսովոյի ստատուս-քվոն անկայուն է եւ բարդացնում է ճանապարհը դեպի հարցի խաղաղ կարգավորումը, ինչը շատ կարեւոր է եվրոպական եւ տարածաշրջանային կայունության համար:



«Նման կարգավորումը պետք է ապահովի Կոսովոյի ժողովրդավարական եւ բազմա-էթնիկ հավատարմությունը Օրենքի գերակայությանը, բոլոր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությանը: Մենք նաեւ հասկանում ենք, որ Կոսովոն գտնվում է Եվրախորհրդի պատասխանատվության գոտում, եւ հավատում ենք, որ Արեւմտյան Բալկանները, այդ թվում Կոսովոն, ապագայում կլինեն ԵՄ կազմում»,- նշել է նա:



Ինչ վերաբերում է հակամարտություններին Հարավային Կովկասում, ապա ԵՄ հանձնակատարը ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել միջազգային ջանքերին այդ հակամարտությունների կարգավորման համար, այդ թվում Լեռնային Ղարաբաղի դեպքում: «Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ ենք զարգացնել հավատարմության միջոցները, ինչպես մենք դա անում ենք Վրաստանում: Եւ իհարկե մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրներին հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու կառուցողական ուղու հայտնաբերման հարցում»,- ընդգծել է Սոլանան, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---