Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

PanARMENIAN.Net - Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-նՄոսկվայում կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ ԱլլահշուքյուրՓաշազադեին: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նրա խոսքով՝ նախնական տվյալով, հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին: Օրակարգում ղարաբաղյան հակամարտությունն է լինելու և տարածաշրջանային խաղաղությունը:

2016-ի նոյեմբերին Գարեգին Բ-ն ու Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայում հրավիրված էին մասնակցելու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-ամյակին, որից հետո ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե Կաթողիկոսն ուԱդրբեջանի հոգևոր առաջնորդը նաև հանդիպում են ունեցել: Ավելի ուշ Մայր աթոռը հերքել էր ապատեղեկատվությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---