ԲՆ-ից ասում են՝ տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, ԱՆ-ից՝ հորդորում փակել դռներն ու պատուհանները28 օգոստոսի 2017 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Նաիրիտ գործարանում բռնկված հրդեհի հետ կապված բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ են արել: Ըստ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի, արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա ժամերին, գրում է Panorama.am-ը: Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել «Նաիրիտ» գործարանի 2-11 պահեստային տարածքում, որտեղ կուտակված են էթինոլ (լաք) և տոլոլ քիմիական նյութերը: «Այս նյութերի այրումից մթնոլորտ հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում: Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է: ԱԻՆ աշխատակիցներն այժմ հետմարման աշխատանքներ են իրականացնում»,- ասել է նախարարության աշխատակիցը: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով այրվող էթինոլ (լաք) նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է. - հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները և պատուհանները, - նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին։ Կարդացեք նաև՝ «Նաիրիտի» տարածքում հրդեհ էր. Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան (թարմացված) Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |