Հայաստանում պոտենցիալ ընտրողների թվաքանակը ավելացել է

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ի դրությամբ ընտրական ցուցակներում հաշվարկված ին 2.312.945 ընտրողներ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը: Այսպիսով, 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ ընտրողների թիվն աճել է 27.075-ով:

Ալվինա Զաքարյանը ասել է, որ ընտրողների թիվն ավելացել է 18 տարին լրացած եւ զորացրված անձանց, ինչպես նաեւ երկքաղաքացիության մասին օրենքի ուժի մեջ մտնելու շնորհիվ: Նա հայտնել է, որ Անձնագրերի եւ վիզաների վարչությունը շարունակում է ճշտել ցուցակները:



Հայաստանի Ոստիկանությունում գործում է թեժ գիծ` ընտրական տեղամասերում խախտումների բացահայտման նպատակով, հաղորդում է elections2008.am:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---