Թուրքիան շանտաժի է ենթարկում ԱՄՆ նախագահության թեկնածուներին30 հունվարի 2008 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան «ափսոսում է, որ ԱՄՆ նախագահության թեկնածուները սատարում են հայկական տեսակետին 1915 թվականի իրադարձությունների հարցում»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Լեվենթ Բիլմանը: Նրա խոսքերով, նման հայտարարությունները «նախընտրական շրջանում Թուրքիայի պատմության վրա ստվեր գցելու փորձեր են եւ խորապես խոցում են թուրք ազգին»: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահի թեկնածուներին պատասխանատվությամբ մոտենալ անցյալին եւ ապագային եւ ուշադրություն դարձնել այն բանին, որ չվիրավորեն դաշնակից երկրին եւ նրա ազգությունը չհիմնավորված պնդումներով: Նրանք պետք է նրբանկատ լինեն թուրք-ամերիկյան հարաբերություններում»,-ասել է Բիլմանը, հաղորդում է Anatolia News Agency-ն: Նշենք, որ դեմոկրատական կուսակցությունից թեկնածուներ Բարակ Օբաման, Հիլարի Քլինթոնը եւ Ջոն Էդվարդսը սատարում են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը եւ խոստացել են ճանաչել Ցեղասպանությունը երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |