Սկանդալ մոսկովյան «Արարատում». Վալերի Օգանեսյանը թիմի հաշվից 20 մլն ռուբլի է հանել

Սկանդալ մոսկովյան «Արարատում». Վալերի Օգանեսյանը թիմի հաշվից 20 մլն ռուբլի է հանել

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Վալերի Օգանեսյանը հեռացել է թիմից, ինչից հետո պարզվել է, որ ակումբի հաշվեհամարից 20 մլն ռուբլի է անհետացել (մոտ $350.000):

«Արարատի» տեղեկատվական քաղաքականության գծով փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը հայտարարել է, որ Վալերի Օգանեսյանի հեռանալուց հետո ֆինանսական ստուգում է անցկացվել, որով պարզվել է թիմի հաշվեհամարից գումարի անհետանալու մասին, գրում է Championat.com-ը:

«Վալերի Օգանեսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ առողջական խնդիրների պատճառով: Մեզ հայտնի դարձավ, որ նա մեկնել է Վրաստան: Դրանից հետո ֆինանսական ստուգում է նշանակվել, որn օգոստոսի 31-ին պարզել է թիմի հաշվից 20 մլն ռուբլու անհետացման մասին՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Ֆինանսիստների անցկացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ գումարը փոխանցվել է Վալերի Օգանեսյանի հաշվեհամարին: Համապատասխան արձագանքի համար թիմը դիմել է իրավապահ մարմիններին: Նրանք նախաքննություն են սկսել»,- հայտարարել է Քերոբյանը:

Ֆուտբոլային բաժնետեր Վալերի Օգանեսյանը 2015թ․ ձեռք էր բերել Հայաստանի «Ուլիս» թիմը, դրա վրա ծախսել մոտ 1 միլիոն դոլար, սակայն 2016-ին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է գործունեությունը։ Օգանեսյանը մի քանի ամիս էլ եղել է Արմավիրի «Տորպեդո» ակումբի նախագահը, սակայն 2015թ․ նոյեմբերին նրան հեռացրել են այդ պաշտոնից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---