Եթե ԱՄՆ-ում նախագահ դառնա դեմոկրատ թեկնածուներից մեկը, երկրի քաղաքականությունն Իրանի նկատմամբ կփոխվի30 հունվարի 2008 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ում նախագահ դառնա դեմոկրատ թեկնածուներից մեկը, երկրի քաղաքականությունն Իրանի նկատմամբ կփոխվի: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարի նախկին տեղակալ, Բոսնիայի հարցով դեյթոնյան համաձայնագրերի հեղինակ եւ Հիլարի Քլինթոնի խորհրդական Ռիչարդ Հոլբրուքը: «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Թեհրանի հետ: Ֆրանսիան կարող է մեզ օգնել այդ հարցում, քանի որ նա Իրանի հետ ուղիղ երկխոսություն է վարում: Բուշի աշխատակազմը աբսուրդ գաղափարներ ուներ, կարծելով, թե կարելի է պատերազմել Իրաքում եւ միաժամանակ սպառնալ Իրանին: Այդ մոտեցումը սխալ է. դրանում է կայանում հանրապետականների եւ դեմոկրատների տարաձայնությունների գլխավոր պատճառը: Թեհրանի հետ պետք է խոսել ոչ միայն միջուկային ծրագրի մասին, այլեւ «Համասի», «Հեզբոլահի», էներգետիկայի եւ Իրաքի մասին»,- ընդգծել է նա:Հոլբրուքը նաեւ նշել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալները Իրաքի կողմից ռազմական միջուկային ուսումնասիրությունների դադարեցման մասին դեռեւս 2003 թվականին, էապես փոխել են դրությունը: «Դա հատուկ ծառայությունների պատասխանն էր, ովքեր չցանկացան խամաճիկների դերում հայտնվել, ինչպես Իրաքի դեպքում էր: Այդ զեկույցը, որը ապշեցրեց բոլորին, առաջին հերթին հենց նախագահին, օգնեց ողջ աշխարհին. այժմ Բուշի աշխատակազմը չի կարողանա հարձակվել Իրանի վրա: Հնարավոր է, փոքրամասնությունը դեռ կփորձի, սակայն ոչինչ չի ստացվի. դրան դեմ կլինի մեր գլխավոր շտաբի ղեկավարությունը, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսը»,- ասել է Հոլբրուքը Le Monde-ին տված հարցազրույցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |