«Արտույտների ագարակը» վեպի հեղինակն Արցախում է. Նա ԼՂ մասին գիրք կգրի

«Արտույտների ագարակը» վեպի հեղինակն Արցախում է. Նա ԼՂ մասին գիրք կգրի

PanARMENIAN.Net - «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ, իտալահայ հայտնի գրող Անտոնիա Արսլանը Արցախում է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

Հայտնի գրողն Արցախ է այցելել Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 31-ին նրա հետ հանդիպում էր կազմակերպվել, որտեղ նա հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի մասին գիրք գրել:

Անտոնիա Արսլանը Պադովայի համալսարանի պրոֆեսոր է և բազմաթիվ նորարարական ուսումնասիրությունների հեղինակ: Վերջին տարիներին իմանալով իր հայկական արմատների մասին Արսլանը 2004-ին գրեց իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերեց համաշխարհային ճանաչում, թարգմանվեց 20 լեզվով, և որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանեցին համանուն ֆիլմը: 2012-ին ՀՀ նախագահի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալը՝ մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---