Արցախը ՀՀ-ին կապող 2-րդ ճանապարհը բացվել է 1 սեպտեմբերի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը բացվել է: Այդ մասին հայտնել է Արցախի կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով ԱՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, հայտնում է Sputnik Արմենիան: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ «Դրանք շատ հագեցած են և մեկնարկել են օգոստոսի 31-ին մոսկվաբնակ արցախցի ճանաչված նկարիչներ հայր և որդի Գրիգորյանների գեղանկարների ցուցահանդեսի բացմամբ: Կլինեն էլի ցուցահանդեսներ: Սեպտեմբերի 1-ին կկայանա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Բեգլարյանի հավաստմամբ՝ տոնական միջոցառումների շարքում նախատեսված է նաև ծաղկեպսակադրության արարողություն Ստեփանակերտի հուշահամալիրում: Իսկ սեպտեմբերի 3-ին կկայանա Դանիել Դեքերի համերգը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում: Ընթերցեք նաև. «Արտույտների ագարակը» վեպի հեղինակն Արցախում է. Նա ԼՂ մասին գիրք կգրի Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |