25 սեպտեմբերի 2002 - 23:23 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Սեպտեմբերի 27-ին Հայաստան կայցելի ՌԴ Սարատովի մարզի պատվիրակությունը` նահանգապետ Դմիտրի Այացկովի գլխավորությամբ: Այցի ընթացքում պատվիրակությունը մտադիրէ ծանոթանալ տեղի ձեռնարկությունների եւ ուսումնական հաստատությունների աշխատանքների հետ: Նախատեսված է նաեւ նահանգապետի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քչարյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը` վկայակոչելով ռուսաստանյան աղբյուրները, Սարատովի մարզը շահագրգռված է Հայաստանին մատակարարել կարճմայրուղային ՅԱԿ-42 ինքնաթիռներ, սառնարաններ, թվային ԱՀԿ-ներ, շինանյութեր, սննդամթերք, սինթետիկ եւ լվացող միջոցներ, ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ուսանողների եւ ասպիրանտների փոխանակման ծրագիրը: Նշենք, որ Ռուսաստանի պատվիրակության կազմի մեջ մտնում են մարզի կառավարության անդամներ եւ խոշոր ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներ: