Կանադացի պատգամավորները ԼՂ այցելելու համար Բաքվի «սև ցուցակում» են հայտնվել

Կանադացի պատգամավորները ԼՂ այցելելու համար Բաքվի «սև ցուցակում» են հայտնվել

PanARMENIAN.Net - Կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմանն ու Ռեյչել Հարդերը ընդգրկվել են Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելության համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այցը «Հայաստանի հերթական քաղաքական սադրանքն է», գրում է The Globe and Mail-ը:

Օգոստոսի 30-ին Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը «Միասնական ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջիդ էլ Շաֆիի գլխավորությամբ այցելել է Արցախ՝ 2016-ի ապրիլին Ադրբեջանի ԶՈւ ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք առաքելությամբ: Նրանց ուղեկցում է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը:

Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել Կանադայի կառավարությանն այցի կապակցությամբ և ընդգրկել է պատգամավորներին անցանկալի անձանց ցուցակում:

Սեպտեմբերի 1-ին Երևանում Քլեմանը հայտարարել է, որ մասնակցում է «Միասնական ազատ աշխարհ» կազմակերպության փաստագրական ֆիլմի նկարահանումներին: «Ես այստեղ ինչ-որ մեկին հավանություն տալու համար չեմ գտնվում, ես Ռեյչել Հարդերի հետ այստեղ եմ փաստերը հաստատելու և հումանիտար առաքելությամբ»,-ասել է քաղաքական գործիչը:

Նա խոստովանել է, որ ընդունում է Հայաստանի ներկայացրած փաստերն ադրբեջանական զորքերի վայրագությունների՝ հայ զինվորների գլխատման և ականջները կտրելու մասին:

Photo. THE CANADIAN PRESS/Adrian Wyld
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---