Հաքերները, կոտրելով Instagram-ը, վաճառում են հայտնիների հեռախոսահամարները![]() 2 սեպտեմբերի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Instagram սոցցանցը հայտնել է խոցելիության մասին, որը թույլ է տվել հաքերներին իմանալ սոցցանցի օգտատերերի հեռախոսահամարներն ու էլփոստի հասցեները: Թերությունը վերացված է, սակայն հաքերները վեբ կայք են բացել, որտեղ հրապարակել են Instagram-ի օգտատերերից ոմանց անձնական տվյալները: Խոսքը ոչ միայն շարքային օգտատերերի մասին է, այլ նաև հայտնի անձանց՝ քաղաքական գործիչների, սպորտի և մեդիա աստղերի, գրում է The Daily Beast-ը: Instagram-ում նշել են, որ օգտատերերի գաղտնաբառերն ու այլ տեղեկատվությունն անխոցելի է մնացել: Համացանցում չեն հրապարակվել տուժածների անունները՝ նշվում է միայն, որ հաքերները փորձել են կոտրել մեծաքանակ բաժանորդներ ունեցող աքաունթները: Ավելի վաղ Instagram և Facebook սոցցանցերի աշխատանքում գլոբալ խափանում էր տեղի ունեցել: Տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողացել օգտվել ծառայություններից: ![]() ![]() Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |